7 Նոյեմբերի 2019, 1543 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ավարտվող օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվող փոստային ծառայության ամբողջ ծավալի և Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի (միջինացված հաշվարկը՝ կիլոմետրով) վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա: