Կառավարության որոշումներ

31 Հոկտեմբերի 2019, 1522 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԾԱԽՍԵԼՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ի N 1515 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի շրջանակներում աջակցություն Հայաստանում կրթական ծրագրին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցները ծախսելու 2019 թվականի նախահաշիվը` համաձայն N 7 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515–Ն որոշման NN 2, 3, 4, 5, 10, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:
3. «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն իրեն սպասարկող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անվամբ արտաբյուջետային հաշիվ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի շրջանակներում աջակցություն Հայաստանում կրթական ծրագրին» ծրագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսական միջոցները տնօրինելու նպատակով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված