31 Հոկտեմբերի 2019, 1513 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1361-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 686-րդ, 687-րդ հոդվածները և 688-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Գույք փոխանակելու և նվիրելու մասին» N 1361-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գույք փոխանակելու, նվիրելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին».
2) որոշման նախաբանում «և 594-րդ» բառերը փոխարինել «, 594-րդ, 685-րդ, 686-րդ, 687-րդ հոդվածները և 688-րդ հոդվածի 1-ին մասը» բառերով.
3) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում գույք 3-ի բնակարանները նվիրել կամ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել գույք 1-ում բնակվող ընտանիքներին՝ համաձայն հավելվածի (սույն որոշման հավելվածի ցանկի յուրաքանչյուր կետում նշված ընտանիքին 1-ական բնակարան)՝ վերջիններիս հետ կնքելով նվիրատվության կամ անհատույց օգտագործման պայմանագրեր։».
4) որոշումը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ կետերով.
«4.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված՝ պետության կողմից իրականացվող բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի շրջանակներում բնակարան ստանալու դեպքում սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստացած բնակիչների հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերը ենթակա են լուծման:
4.2. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստացած բնակիչները ցանկացած պահի, իրենց դիմումի հիման վրա, կարող են բնակարանն ստանալ նվիրատվությամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և տվյալ բնակչի (բնակիչների) միջև կնքվող նվիրատվության պայմանագրի հիման վրա, ընդ որում, նվիրատվության պայմանագրի կնքման և դրանից բխող բոլոր իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ բնակիչների միջոցների հաշվին։».
5) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։