31 Հոկտեմբերի 2019, 1507 - Ն
«ԴԻԼԻՋԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐ- ՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱ-ՏՈՒԹՅՈՒՆ», «ԳՅՈՒՄՐՈՒ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ», «ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐ-ՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1738-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1906-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 890-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և 25-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» (պետական գրանցման համարը՝ 21.210.00450, գտնվելու վայրը՝ քաղ. Դիլիջան, Կամոյի 37), «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» (պետական գրանցման համարը՝ 42.210.01958, գտնվելու վայրը՝ քաղ. Բյուրեղավան, Սամվել Վարդանյան 47/55), «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» (պետական գրանցման համարը՝ 29.210.01965, գտնվելու վայրը՝ քաղ. Գյումրի, Եղիշե Չարենցի 4), «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» (պետական գրանցման համարը՝ 29.210.01937, գտնվելու վայրը՝ քաղ. Գյումրի, Անանիա Շիրակացու 10), «Վանաձորի մանկատուն» (պետական գրանցման համարը՝ 26.210.02128, գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Տարոն-2 թաղամաս, ՔՇՀ-4) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
2. Սահմանել, որ՝
1) երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման, Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու նպատակով մինչև 2020 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում պետության կողմից հասարակական կազմակերպություններին ծրագրեր պատվիրակվելու միջոցով ստեղծվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվում է գործունեությունը «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» և «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում.
3) «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» և «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ կազմակերպությունների դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. Լուծարման գործընթացի ավարտից հետո «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» և «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գույքը (շարժական և անշարժ) ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ընտանիքի, կանանց ու երեխաների հիմնահարցերի ոլորտին ուղղված ծրագրերի իրականացման նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության մարզերում խնամատար ընտանիքների թվի ավելացման, շուրջօրյա խնամք տրամադրող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերի մասին.
2) մինչև «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» և «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացի ավարտը, սույն ենթակետում նշված կազմակերպություններում խնամվող երեխաների գնահատված կարիքներին համապատասխան, ապահովել նրանց՝ կենսաբանական, խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձը, խնամատար ընտանիքում խնամքի կազմակերպումը, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ երեխաների հետագա խնամքը կազմակերպել շուրջօրյա խնամքի այլ կազմակերպությունում (մանկատուն, երեխաների շուրջօրյա ժամանակավոր խնամք իրականացնող կազմակերպություններ).
3) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» և «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների համապատասխան փաստաթղթերի և գույքի հանձնումը լուծարման հանձնաժողովին.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշումից բխող առաջարկություններ համապատասխան բյուջետային ծրագրերի միջև վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» և «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Շիրակի, Տավուշի և Լոռու մարզպետարաններից (մեկական անդամ) ներկայացուցիչներին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի և «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2017 թվականի հունիսի 1-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի Սամվել Վարդանյան փողոցի թիվ 47/55 և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի Սամվել Վարդանյան փողոցի N 47 շենքի N 57 հասցեներում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին համապատասխանաբար թիվ 51/0017 և թիվ 52/0017 պայմանագրերը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2014 թվականի հունվարի 14-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եղիշե Չարենցի N 4 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին թիվ 01/0014 պայմանագիրը:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1738-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1906-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Մի շարք պետական հատուկ հանրակրթական հաստատություններ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու, «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 890-Ն որոշումները:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի դեկտեմբերի 1-ից՝ բացառությամբ հետևյալի՝ սույն որոշման 1-ին կետում նշված «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասով՝ ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 25-ից և «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասով՝ ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: