Կառավարության որոշումներ

31 Հոկտեմբերի 2019, 1506 - Ա

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՐՏԵՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել որպես նվիրատվություն «Լույս» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը փոխանցված բժշկական սարքավորումները (այսուհետև՝ գույք)՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրել «Արտենիի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերությանը և «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ կազմակերպություններ)՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշումից բխող նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացն ու գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանք իրականացնելով կազմակերպությունների միջոցների հաշվին։

 

Հավելված