24 Հոկտեմբերի 2019, 1457 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 225000 (երկու հարյուր քսանհինգ հազար) դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 225000 (երկու հարյուր քսանհինգ հազար) դրամ կուտակված մաշվածությամբ, 0 (զրո) դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: