Կառավարության որոշումներ

18 Հոկտեմբերի 2019, 1440 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 667-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 50-րդ կետը «մեկը» բառից հետո լրացնել «, իսկ փոխվարչապետերի կողմից նիստերը վարելու անհնարինության դեպքում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը» բառերով.
2) 52.1-ին կետի առաջին նախադասությունում, 55-րդ կետի երկրորդ նախադասությունում և 57.1-ին կետում «վարող փոխվարչապետի» բառերը փոխարինել «վարողի» բառով.
3) 57-րդ կետի առաջին նախադասությունում «վարող փոխվարչապետը» բառերը փոխարինել «վարողը» բառով: