17 Հոկտեմբերի 2019, 1427 - Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից գնման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներառված աշխատանքների գնման հայտերի կազմման նկատմամբ չի կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետով նախատեսված ժամկետային սահմանափակումը: