30 Սեպտեմբերի 2019, 1406 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2 և 4 աղյուսակներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:
3. 2019 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության անունից իրականացված արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված մուտքի և 2020 թվականի սեպտեմբերի 30-ին մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի մասնակի հետգնման անվանական գումարի տարբերության չափով առաջացած գումարն ուղղել կայունացման դեպոզիտային հաշվի համալրմանը և օգտագործել բացառապես 2020 թվականի սեպտեմբերի 30-ին մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի մարումն ապահովելու նպատակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 26-ից ծագած հարաբերությունների վրա: