10 Հոկտեմբերի 2019, 1390 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտարարագրի ձևաթղթի վրա՝ դարձերեսի վերջին պարբերությունում, որպես Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հեռախոսահամար, նշվում է բյուրոյի պաշտոնական կայքում համապատասխան հարցերի համար որպես հաղորդակցման միջոց հրապարակված հեռախոսահամարը։»,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով․
«9․Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերում հայտարարագիրը կարող է կազմվել նաև էլեկտրոնային եղանակով՝ բյուրոյի կողմից սահմանված պահանջներին համապատասխանող բջջային հավելվածի և (կամ) այլ տեխնիկական լուծումների կիրառմամբ՝ ապահովելով հայտարարագրի դիմերեսին ներառվող տեղեկատվության հավաքագրումը: Էլեկտրոնային եղանակով կազմվող հայտարարագրի և դրա լրացման առանձնահատկությունները սահմանվում են բյուրոյի կանոններով:».
3) N 1 ձևի 2-րդ կետի «ա»և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2) Ինքնուրույն կարգավորման միջոցով (լրացված համաձայնեցված հայտարարագրով) հատուցվող վնասի առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել ________ (____________________) դրամը:
4) N 2 ձևի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․Հայտարարագիրը լրացվում է գրչով՝ ընթեռնելի ձեռագրով կամ էլեկտրոնային եղանակով՝ բյուրոյի կողմից սահմանված կարգով: ».
5) N 2 ձևի վերջին պարբերությունում «+374-10-58-00-32 հեռախոսահամարով» բառերը փոխարինել «_______________հեռախոսահամարով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: