Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2019, 1363 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 457-Ն որոշման՝
1) 2-րդ կետի 4-րդ ենթակետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
2) հավելվածի՝
ա. ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության մշակույթի բնագավառի պետական լիազոր մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության մշակույթի բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.
բ. 3-րդ կետում «մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար՝ մինչև մայիսի 15-ը) կամ նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը» բառերով.
3) 7-րդ կետը «ժամկետով» բառից հետո լրացնել «, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: