Կառավարության որոշումներ

2 Մարտի 2006, 232 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման 8-րդ կետը «ժդ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժե» ենթակետով.

«ժե) ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի «Ա» ստորաբաժանումում ծառայություն».

բ) որոշմամբ հաստատված` զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկի, հաշվառման կարգի ու պայմանների 2-րդ կետի երրորդ պարբերությունը «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է1» ենթակետով.

«է1) զինծառայությունն ազգային անվտանգության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի «Ա» ստորաբաժանումում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023