Կառավարության որոշումներ

26 Սեպտեմբերի 2019, 1326 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29–Ի N 361-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ որոշման հավելվածի 38-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) արտերկրից ձեռք բերված տնկանյութով այգեհիմնում կատարելու դեպքում՝ բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտը, ինչպես նաև տնկանյութի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը և տնկանյութի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթը (հավաստագիր), իսկ տեղական արտադրության տնկանյութով այգեհիմնում կատարելու դեպքում՝ բուսասանիտարական անձնագիր կամ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ շահառուին տրված կարանտին փորձաքննության վկայագիրը, ինչպես նաև տնկանյութի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը,»:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր