30 Սեպտեմբերի 2019, 1290 - Լ
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագրով նախատեսվող և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագրերը` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի և Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների` համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանված կարգով զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: