Կառավարության որոշումներ

26 Սեպտեմբերի 2019, 1271 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ 100 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՄԱՍԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ) ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՆԵՐԴՐՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅ-ՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի N 332-Ն որոշմամբ հաստատված՝ ձեռք բերող հանդիսացող իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասը (բաժնետոմսերը) հատուցմամբ ներդրողին օտարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությամբ նախնական պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել պայմանագրերը:

Հավելված