Կառավարության որոշումներ

12 Սեպտեմբերի 2019, 1264 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին»
N 489-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, 2019-2022 թվականների կարիքների համար ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի գնման գործընթացները կազմակերպելու մասին».
2) որոշման նախաբանը «ընդունելով» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը,» բառերով.
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման, տուբերկուլյոզի բուժման, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի (այսուհետ՝ գնման առարկա) մրցակցային կարգով ձեռքբերման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:»..
4) որոշման 2-րդ կետում`
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրա-պետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հակառետրովիրուսային դեղերի և հակատուբերկուլյոզային դեղերի, 2019-2022 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի յուրաքանչյուր խմբաքանակի գնումներն իրականացվելու են սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով:»,
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) սույն որոշման համաձայն իրականացվող գնման գործընթացներում պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել, ընդ որում, կանխա
վարի չափը կարող է լինել պայմանագրի գնի հարյուր տոկոսը.»,
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ և 6-րդ ենթակետերով.
«5) սույն որոշման շրջանակներում գնման ենթակա հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերը պետք է ունենան Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում կամ գրանցված լինեն միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ որևէ երկրում.
6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում կատարվող` պատվաստանյութերի և օժանդակ պարագաների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն իրականացվում են անհատույց:».
5) որոշման N 1 հավելվածում`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
     «Կ ա ր գ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի կանխարգելման և բուժման, տուբերկուլյոզի բուժման, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի՝ մրցակցային կարգով ձեռքբերման»,
բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր խմբաքանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային պրեպարատների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի (այսուհետ՝ գնման առարկա) համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ պատվիրատուներ) և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալներին (այսուհետ` գնումների գործակալներ) առաջարկում են ներկայացնել գնային առաջարկներ` սահմանելով դրանք ներկայացնելու վերջնաժամկետը: Սահմանված ժամկետում գնումների գործակալներից ստացված գնային առաջարկներն ամփոփելուց հետո իրականացվում է գնման մրցակցային ընթացակարգ (անհրաժեշտության դեպքում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան): Ընդ որում, մրցակցային գնման ձևի ընտրությունը կախված է գնումների գործակալների կողմից սահմանված ժամկետում տրամադրված գնային առաջարկներից նվազագույնի վավերականության ժամկետից:»,
գ. 5-րդ կետը «սահմանված» բառից հետո լրացնել «հակառետրովիրուսային դեղերի և հակատուբերկուլյոզային դեղերի» բառերով,
դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն կարգի 1-ին կետի համաձայն իրականացված գնման մրցակցային ընթացակարգի արդյունքում չափաբաժինները չկայացած հայտարարվելու դեպքում դրանք պատվիրատուների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կարող են ձեռք բերվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն: Ընդ որում, սույն կետով սահմանված գնման դեպքում գնման գինը չի կարող ավելի լինել սույն կարգի 2-րդ կետում նշված նախահաշվային գներից:».
6) որոշման N 2 հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝
7-րդ կետով.
«7. Միավորված ազգերի կազմակերպության ծրագրային ծառայությունների գրասենյակ - United Nations Office for Project Services (UNOPS)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023