19 Սեպտեմբերի 2019, 1240 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման N 2 հավելվածը 6-րդ կետի 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Սույն կետի 5-րդ ենթակետում նշված տվյալների փոփոխությունների դեպքում, հարկային մարմնին տրամադրվում են նաև անվավեր ճանաչված տվյալները` անձնավորված հաշվառման համակարգում ֆիզիկական անձանց նույնականացնելու և տեղեկատվական համակարգերում առկա (անվավեր և փոփոխված հանրային ծառայությունների համարանիշով կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասի տեղեկանքի համարով) տեղեկատվությունը միասնականացնելու նպատակով:
Սույն կետի 5-րդ ենթակետում նշված տվյալների փոփոխությունների դեպքում, ֆիզիկական անձի կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակն անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում փոփոխված է համարվում` փոփոխված և անվավեր ճանաչված տվյալները Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալու օրվա դրությամբ` այդ պահին գործող օրենսդրությանը համապատասխան:».
2) որոշման N 3 հավելվածի՝
ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Փոփոխությունների դեպքում` մասնակիցների ռեեստր վարողին են տրամադրվում նաև հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի փոփոխված և անվավեր ճանաչված տվյալները:»,
բ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով.
«9) փոփոխությունների դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի փոփոխված և անվավեր ճանաչված տվյալները:»,
գ. 6-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. սոցիալական վճարը փոխանցած հարկ վճարողի ՀՎՀՀ-ն (ֆիզիկական անձի դեպքում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, իսկ փոփոխությունների դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի փոփոխված և անվավեր ճանաչված տվյալները),»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: