Կառավարության որոշումներ

19 Սեպտեմբերի 2019, 1241 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով.
«11) դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում ուսումնասիրության միջոցով իրականացնելու կարգը` համաձայն N 11 հավելվածի:»:
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Սահմանել, որ՝
1) դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում ուսումնասիրություն իրականացնելու միջոցով, որի արդյունքների հիման վրա կազմվում է արձանագրություն:»:
3) որոշման N 3 հավելվածում`
ա. 38-րդ կետից հանել «կամ դեղատնային կրպակ» բառերը,
բ. «դեղատուն» բառից հետո լրացնել «(դեղեր պատրաստող)» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, «դեղատնային կրպակ» բառերը փոխարինել «դեղատուն (դեղեր չպատրաստող)» բառերով, «Դեղատուն (դեղատնային կրպակ)», «դեղատունը կամ դեղատնային կրպակը», «դեղատունը և դեղատնային կրպակը» բառերը՝ «դեղատուն (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող)» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի 11-րդ և N 5 հավելվածի 12-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 Հավելված