Կառավարության որոշումներ

12 Սեպտեմբերի 2019, 1221 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 314-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային և Մայիսյան գյուղական համայնքներին գույք նվիրաբերելու մասին» N 314-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը.
2) որոշման հավելվածի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղական համայնքի ղեկավարի հետ կնքել համաձայնագիր` սույն որոշման 1-ին կետում նշված որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետից բխող նվիրաբերության համապատասխան պայմանագիրը լուծելու մասին:

Հավելված