Կառավարության որոշումներ

12 Սեպտեմբերի 2019, 1219 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
N 522-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունից առանձնացման ձևով ստեղծել կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն.
2) կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունն անվանափոխել կոռուպցիոն և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության.
3) կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունն անվանափոխել մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության.
4) կոմիտեի կենտրոնական մարմնի քրեական գործերի քննության աջակցության վարչությունը և կազմակերպական-վերլուծական բաժինը միաձուլել՝ ստեղծելով հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն՝ հետևյալ ենթաստորաբաժանումներով.
ա. հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչություն,
բ. քրեագիտական վարչություն:
2. Որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
2. կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներ՝
1) հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն.
2) տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն.
3) հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն.
4) ներքին անվտանգության վարչություն.
5) միջազգային հարցումների ապահովման բաժին.
6) հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ենթաստորաբաժանումներ՝
ա. մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն,
բ. մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն,
գ. կոռուպցիոն և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն,
դ. ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն,
ե. կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն.
7) տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության ենթաստորաբաժանումներ՝
ա. առաջին վարչություն,
բ. երկրորդ վարչություն.
8) հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության ենթաստորաբաժանումներ՝
ա. հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչություն,
բ. քրեագիտական վարչություն::
3. Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հավելված