Կառավարության որոշումներ

12 Սեպտեմբերի 2019, 1197 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «և» բառը փոխարինել «կամ» բառով,
բ. 6-րդ կետի 1-ին ենթակետը «նմուշների» բառից հետո լրացնել «(դեղերի առաջնային, երկրորդային փաթեթների պիտակների գունավոր գծապատկերի և ներդիր թերթիկի)» բառերով,
գ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) լաբորատոր փորձաքննություն՝ ոչ դեղարտադրողի կողմից ներմուծվող դեղանյութերի և դեղաբուսական հումքի, ինչպես նաև բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի համար»,
դ. 7-րդ կետը «համաձայն,» բառից հետո լրացնել «բացառությամբ բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի» բառերով,
ե. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Դեղագործական արտադրանքը հավաստագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծվում կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) համաձայն՝ ըստ հետևյալ ծածկագրերի՝ 2904-2909, 2912-2942000000, 3001- 3004, 3006 30 0000, 3006 60, 2936, 3913 և հետևյալ դիրքերում ընդգրկված դեղերը՝ 2106909200, 2106909803, 2106909809, ինչպես նաև ըստ ապրանքների անվանումների»,
զ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հայտարարագրվող ԱՏԳ ԱԱ անվանացանկի ապրանքները ոչ դեղագործական նպատակներով ներմուծելու դեպքում ենթակա չեն հավաստագրման: Այս դեպքում ներմուծողը հայտարարագրում է, որ արտադրանքը ներմուծվում է ոչ դեղագործական նպատակներով»,
է. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Հայաստանի Հանրապետություն ներմուծման պահին դեղագործական արտադրանքի պիտանիության մնացորդային ժամկետը պետք է լինի նվազագույնը վեց ամիս: Ավելի կարճ պիտանիության մնացորդային ժամկետով դեղագործական արտադրանքի ներմուծումը թույլատրվում է պետության կարիքների համար, այդ թվում՝ բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի, լիազոր մարմնի որոշման հիման վրա:»,
ը. 46-րդ կետը «հասանելիությունը՝» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված» բառերով,
թ. 47-րդ կետը «թերթիկով» բառից հետո լրացնել «(բացակայության դեպքում՝ գրանցված համապատասխան դեղի ներդիր թերթիկով)» բառերով,
ժ. 48-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե ներմուծվող արտադրանքի փաթեթավորման գրառումներում բացակայում կամ գրանցանմուշի հետ չեն համապատասխանում դեղի պահպանման հատուկ պայմանների, հատուկ նախազգուշացումների, առաջնային փաթեթը բացելուց հետո դրա օգտագործման թույլատրելի ժամկետի նշումները, ապա ներմուծողը դեղի տուփի վրա ծածկաշերտի օգնությամբ նշում է «տես՝ ներդիր թերթիկը» և դեղն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի ներդիր թերթիկով»,
ժա. N 3 ձևում «16. Հիմնավորող փաստաթղթերը» բառերը փոխարինել «18. Հիմնավորող փաստաթղթերը» բառերով, «17. Թույլատրված դեղագործական արտադրանքը» բառերը՝ «19. Թույլատրված դեղագործական արտադրանքը» բառերով, իսկ «18. Հատուկ նշումներ» բառերը՝ «20. Հատուկ նշումներ» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետություն դեղերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի, դեղանյութերի և դեղաբուսական հումքի ներմուծման (համապատասխանության) կամ արտահանման հավաստագիր տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի՝
ա. 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) ներմուծվող դեղի և (կամ) դեղանյութի տվյալ սերիայի արտադրության մեջ մասնակից կազմակերպությունների արտադրական շղթան հավաստող փաստաթուղթ` գրանցված դեղի հետ համապատասխանությունը պարզելու համար անհրաժեշտ տվյալների բացակայության դեպքում.»,
գ. 3-րդ կետի 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 1-ին կետի 7-րդ ենթակետը, 2-րդ կետի 3-րդ ենթակետը, 3-րդ կետի 5-րդ ենթակետը և 4-րդ կետի 3-րդ ենթակետը «նշումով» բառից հետո լրացնել «, իսկ պատվաստանյութի դեպքում նաև բացթողման հավաստագիրը՝ տրված իրավասու մարմնի կողմից և ամփոփ արձանագրությունը՝ տրված արտադրող կազմակերպության կողմից» բառերով.
3) N 2 հավելվածի N 2 ձևից հանել «վերադարձվող» բառը, իսկ «բացառությամբ» բառը փոխարինել «քանակ» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: