Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2019, 1186 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 15-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 4-րդ կետում, N 1 հավելվածի վերնագրում և 1-ին կետում, N 1 հավելվածի 13-րդ կետով նախատեսված ուղեցույցի վերնագրում, N 2 հավելվածի վերնագրում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.
2) որոշման 4-րդ կետից հանել «և անհատական կազմը» բառերը.
3) որոշման N 1 hավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հիմնարկի անվանումն է`
1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.
2) ռուսերեն լրիվ՝ Государственное учреждение “Бюро по реализации программ экономического развития сельских территорий” Министерства экономики Республики Армения.
3) անգլերեն լրիվ` State Agency “Rural Areas Economic Development Programs Implementation Unit” of Ministry of Economy of the Republic of Armenia.
4) հայերեն կրճատ` ՀՀ ԷՆ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ.
5) ռուսերեն կրճատ` ГУ “БРПЭРСТ” М Э РА.
6) անգլերեն կրճատ` SA “RAEDPIU” of ME of RA։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: