Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2019, 1161 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասը, 468-րդ հոդվածի 1-ին մասը, 697-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց թիվ 22 հասցեում գտնվող շենքի 10-րդ հարկի 389.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) հետ կնքել 12.05.2016 թվականին կնքված՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման N 48/0016 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների դադարեցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները: