Կառավարության որոշումներ

29 Օգոստոսի 2019, 1137 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման՝
1) N 3 հավելվածի, N 4 հավելվածի, N 5 հավելվածի NN 1 և 8 աղյուսակների, ինչպես նաև N 11 հավելվածի «1114» «Սփյուռքի հայապահպանության ծրագիր» ծրագրի և ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների բյուջետային գլխադաս կարգադրիչի մասով կատարել փոփոխություն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով.
2) N 4 հավելվածի, N 11.1 հավելվածի, ինչպես նաև N 12 հավելվածի «1114» «Սփյուռքի հայապահպանության ծրագիր» ծրագրի «11001» «Ուսումնական և հանրամատչելի գրականության մշակման աջակցություն և առաքում սփյուռքի համայնքներ», «11002» «Կրթամշակութային միջոցառումների իրականացում» և «12001» «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրում» միջոցառումներում կատարել բյուջետային ստորադաս կարգադրիչի մասով փոփոխություններ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով.
3) N 4 հավելվածի, N 5 հավելվածի N 8 աղյուսակի, N 11.1 հավելվածի, ինչպես նաև N 12 հավելվածի «1114» «Սփյուռքի հայապահպանության ծրագիր» ծրագրի «12003» «Աջակցություն Թբիլիսիում գտնվող հայ գրողների պանթեոնի պահպանմանը» միջոցառումում կատարել բյուջետային ստորադաս կարգադրիչի մասով փոփոխություն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն» բառերով.
4) N 3 հավելվածի, N 4 հավելվածի, N 5 հավելվածի N 1 աղյուսակի, ինչպես նաև N 11 հավելվածի «1194» «Հայրենադարձության ծրագիր» ծրագրի և ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների բյուջետային գլխադաս կարգադրիչի մասով կատարել փոփոխություն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերով.
5) N 4 հավելվածի, N 11.1 հավելվածի, ինչպես նաև N 12 հավելվածի «1194» «Հայրենադարձության ծրագիր» ծրագրի «11001» «Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման գործընթացի արագացում» միջոցառումում կատարել բյուջետային ստորադաս կարգադրիչի մասով փոփոխություն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն» բառերով.
6) N 4 հավելվածի, N 11.1 հավելվածի, ինչպես նաև N 12 հավելվածի «1194» «Հայրենադարձության ծրագիր» ծրագրի «12001» «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագիր» միջոցառումում կատարել բյուջետային ստորադաս կարգադրիչի մասով փոփոխություն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերով:
2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հավելված