Կառավարության որոշումներ

22 Օգոստոսի 2019, 1093 - Ա

«ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ԵՎ «Ջ. Պ. ԻՆՋԵՆԻԵՐԻԱ ՍՌԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ՍՊԸ և «Ջ.Պ.ԻՆՋԵՆԻԵՐԻԱ ՍՌԼ» ՍՊԸ համատեղ ձեռնարկության գործընկերներ «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» և «Ջ. Պ. ԻՆՋԵՆԻԵՐԻԱ ՍՌԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին (Իտալիայի Հանրապետություն)՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. Ծրագիր 4»-ի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» գործունեությունը՝ տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ տրանսպորտային ուղիներ, տրանսպորտային օբյեկտների արհեստական կառույցներ, հիդրոտեխնիկական օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ հիդրոտեխնիկական կառույցներ և համակարգեր, հիդրոմելիորացիա, էներգետիկայի օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ էլեկտրաէներգետիկական համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր, կապի օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ բնագավառներում:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ տրամադրված թույլտվությունը գործում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. Ծրագիր 4»-ի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ՍՊԸ և «Ջ. Պ. ԻՆՋԵՆԻԵՐԻԱ ՍՌԼ» ՍՊԸ համատեղ ձեռնարկության միջև կնքված նախագծման և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի գործողության ողջ ընթացքում: