Կառավարության որոշումներ

15 Օգոստոսի 2019, 1054 - Ա

«ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար` 286.120.1071106) տրամադրել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն)՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար:

2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 5 տարի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ սահմանված կարգով «ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության և «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.
2) վկայականի պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին: