8 Օգոստոսի 2019, 1042 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1833-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 407-Ա որոշման 1-ին կետում «էներգետիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2017 թվականի ընթացքում շահութաբաժնի բաշխման ուղղությունների մասին» N 267-Ա որոշման 2-րդ կետում «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 6-ի «Էներգաիմպեքս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը վերապահելու և ընկերության մասնավորեցման գործընթացը կանոնակարգելու մասին» N 108-Ա որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով: