8 Օգոստոսի 2019, 1002 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւմ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 7-ի Արխիվային գործի բնագավառում կառավարումն իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի իրավասություններ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի N 1298-Ն և նոյեմբերի 27-ի N 1549-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին N 937-Ն որոշման 1-ին կետում «տարածքային կառավարման նախարարությանը» բառերը փոխարինել «արդարադատության նախարարությանը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: