Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2019, 1013 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցկացման և Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և դրա կազմը հաստատելու մասին» N 1442-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հիմնադրամի գտնվելու վայրի հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, 0014, քաղ. Երևան, Ադոնցի 2/1 տարածք»,
բ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ): Խորհուրդը բաղկացած է 8 անդամից: Հոգաբարձուների խորհրդի նախագահը, փոխնախագահը և խորհրդի անդամները խորհրդում ընդգրկվում են ի պաշտոնե: Խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվող անդամների պաշտոնների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Խորհրդի առաջին կազմի անդամները նշանակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»,
գ. ուժը կորցրած ճանաչել 33-րդ և 34-րդ կետերը.
3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կանոնադրության մեջ սույն որոշումից բխող՝ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը, որն իրականացվելու է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի ֆինանսական միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված