1 Օգոստոսի 2019, 986 - Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը «Գոհարիկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված N ՀՀ ԿԱ Ո-ԲԸՀԱՇՁԲ-2015/ԿՇ/ԸՎ ծածկագրով պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրի N 2 հավելվածում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնին կից հենակետի կառուցման աշխատանքների կատարման ժամկետի ավարտը սահմանելով մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պայմանագրում կատարել փոփոխություններ՝ նախատեսելով, որ կատարվող փոփոխությունները տարածվում են կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա: