25 Հուլիսի 2019, 952 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածով սահմանված հիվանդությունների ցանկի 1-ին հոդվածում՝
ա. «բ» կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր՝ անկախ վարքային խանգարումներից»,
բ. ուժը կորցրած ճանաչել «գ» կետը,
գ. բացատրական մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության մեջ «վարքի խանգարումներով» բառերը փոխարինել «անկախ վարքի և հարմարվողականության խանգարումների առկայությունից» բառերով և ուժը կորցրած ճանաչել երրորդ պարբերությունը.
2) N 2 հավելվածով սահմանված՝
ա. հիվանդությունների ցանկի 1-ին սյունակով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերի աղյուսակի «1գ» տողն ուժը կորցրած ճանաչել,
բ. հիվանդությունների ցանկի 3-րդ սյունակով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերի աղյուսակի «1գ» տողն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: