25 Հուլիսի 2019, 936 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. 20-րդ կետում «տեղակալները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են» բառերը փոխարինել «տեղակալը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է» բառերով,
բ. 21-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) կատարում է աշխատանքի բաշխում.»,
գ. 22-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը,
դ. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Գիտահետազոտական աշխատանքները կազմակերպում է կազմակերպության գիտության բաժինը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: