23 Փետրվարի 2006, 198 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Մշակույթի կենտրոն» և «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող և ամրացված գույքն օտարելու մասին» N 1321-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 10-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2006 թվականի մարտի 1-ը` գույքի վաճառքի գնի չվճարված մասի նկատմամբ, վճարումների հետաձգված օրերի կտրվածքով, հաշվարկելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը» բառերով.
բ) որոշման 11-րդ կետում «2005 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2006 թվականի մարտի 1-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: