Կառավարության որոշումներ

25 Հուլիսի 2019, 927 - Ա

ԳԵՎՈՐԳ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա U Ի Ն


Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 րդ հոդվածի 5րդ մասի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12ի N 450Ն որոշմամբ սահմանված կարգի 5րդ կետի 1ին ենթակետի ու 6րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Գևորգ Մկրտիչի Սուքիասյանին (ծնվ.` 2001 թվականի մայիսի 30ին, բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Աղավնաձոր, 3րդ փող., 11րդ փկղ., տուն 1, Հրազդանի ԶԿ) և Հայկ Արմենի Մելիքյանին (ծնվ.` 1999 թվականի մարտի 24ին, բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Գ. Միքայելյան փող., 4րդ նրբ., 3րդ փկղ., տուն 8, Գավառի ԶԿ) տալ տարկետում՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը: