18 Հուլիսի 2019, 899 - Ա
ԴԱՎԻԴ ՕՎԱՍԱՊՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 -րդ հոդվածի 5-րդ մասի ու Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի և 6-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Դավիդ Ռոմանի Օվասապյանին (ծնվ.` 1998 թվականի փետրվարի 11-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Բաղրամյան փող., շենք 85, բն. 35) տալ տարկետում՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը: