Կառավարության որոշումներ

11 Հուլիսի 2019, 883 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 665-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Մոեֆֆ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 665-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 9-րդ կետի «7219321009» թիվը փոխարինել «7219331009» թվով.
2) 10-րդ կետի «6804221800» թիվը փոխարինել «6804» թվով.
3) 11-րդ կետի «6805200000» թիվը փոխարինել «6805» թվով։
 

Արխիվ

2024

2023