11 Հուլիսի 2019, 880 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Արին-Բերդի փողոց N 7 հասցեում գտնվող՝ 183 276 247 դրամ կադաստրային արժեքով, 3842.3 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2.417399 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2750683, տրված՝ 02.12.2010 թ.) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ, սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետից բխող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին։