11 Հուլիսի 2019, 871 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելու կարգը, ժամկետները և ձևերը, մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության վերաբերյալ հրապարակային հաշվետվությունը ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևերը, ինչպես նաև պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» N 666-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման և հավելվածների ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և զարգացման» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով և «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «հաշվետու տարվա հուլիսի 1-ը, իսկ 2018 թվականին՝ ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ը» բառերով.
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «հաշվետու տարվա հունիսի 15-ը, իսկ 2018 թվականին՝ ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը» բառերը փոխարինել «հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 15-ը» բառերով.
4) N 2 հավելվածի ընդերքօգտագործողի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
5) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 2-րդ ենթակետում «աուդիտի հաշվետվության և եզրակացության հրապարակման հղումը» բառերը փոխարինել «ֆինանսական հաշվետվու-թյունների և աուդիտորական եզրակացության հրապարակման հղումը, իսկ հաշվետվության տպագիր մամուլում հրապարակված լինելու դեպքում, վերջինիս էլեկտրոնային պատճենը» բառերով.
6) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.
«2.1) «Արդյունահանում (ըստ հանքաքարի)» տողում լրացվում են՝
ա. հաշվետու տարում ընդերքօգտագործողի կողմից արդյունահանված պաշարների (հանքաքարի) տեսակը,
բ. չափի միավորները,
գ. հաշվետու տարում արդյունահանման ծավալը,
դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.».
7) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի «բ» պարբերությունները «միավորները» բառից հետո լրացնել «, հիմք ընդունելով սույն ուղեցույցով սահմանված արտահանման չափի միավորի ներկայացման եղանակը,» բառերով.
8) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» պարբերությամբ.
«ը. մատակարարված արտադրատեսակում (խտանյութ, համաձուլվածք) վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակությունը՝ արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով) և տարեկան միջին մեծությամբ։ Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան՝ արտադրատեսակի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են տարբեր հաշվետու տարիներում, ապա մատակարարման հաշվետու տարում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) վճարվող համարվող մետաղների պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով),».
9) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. չափի միավորը (լրացվում է արտահանված արտադրատեսակի մաքսային հայտարարագրում նշված չափի միավորը).».
10) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 61-ին և 62-րդ ենթակետերով.
«6.1) «Զբաղվածների թիվն ըստ աշխատողի հաշվառման համայնքի» տողում լրացվում են՝
ա. հաշվետու տարում ընդերքօգտագործողի աշխատողների թիվն ըստ հաշվառման համայնքերի,
բ. համայնքի անվանումը,
դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.
6.2) «Ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին զբաղվածների թիվը» տողում լրացվում է հաշվետու տարում ընդերքօգտագործողի անժամկետ և ժամկետային ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին զբաղվածների թիվը։ «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:»․
11) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետը «Շահութահարկ» բառից հետո լրացնել «, «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ»,» բառերով.
12) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. hաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի գումարը, իսկ «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ» տողում որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարը, «Ավելացված արժեքի հարկ» և «ակցիզային հարկ» տողերում ներառվում են նաև մաքսային մարմինների կողմից հաշվարկված գումարները։ «Ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար կամ փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումար), իսկ «Ներմուծման ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ԱԱՀ-ի գումարները): «Ակցիզային հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ակցիզային հարկի գումարը (վճարման ենթակա ակցիզային հարկի գումար կամ փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումար), իսկ «Ներմուծման ակցիզային հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ակցիզային հարկի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ակցիզային հարկի գումարները):».
13) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում, N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 7-րդ ենթակետում «հաշվետու տարում տվյալ հարկատեսակի կամ վճարի գծով հարկատուին վերադարձված գումարը» բառերը փոխարինել «հաշվետու տարում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով հարկ վճարողի միասնական հաշվին վերադարձված գումարը» բառերով.
14) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «դ» պարբերություններում, 2-րդ ենթակետի «բ» և «դ» պարբերություններում, 7-րդ ենթակետի «զ» պարբերությունում, 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում, 3-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում, N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում, 3-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում, 5-րդ կետի 4-րդ ենթակետում, N 5 հավելվածի համայնքի ղեկավարի կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում «առանց տույժերի և տուգանքների» բառերը փոխարինել «ներառյալ տույժերը և տուգանքները» բառերով.
15) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերի «ե» պարբերությունները, 2-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերի «զ» պարբերությունները և 6-րդ ենթակետի «գ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
16) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «վճարների (հարկերի)» բառերը փոխարինել «հարկերի» բառով, իսկ 6-րդ ենթակետից հանել «, մաքսային մարմինների կողմից գանձվող ճանապարհային հարկ (վճար)», 6-րդ ենթակետի «ա» պարբերությունից՝ «, և ճանապարհային հարկի (վճարների)» բառերը և ուժը կորցրած ճանաչել «բ» պարբերությունը.
17) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Տույժեր» և «տուգանքներ» տողերում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բնապահպանության լիազոր մարմինների կողմից նշանակված տույժերն ու տուգանքները: «Տույժեր» և «տուգանքներ» տողերում լրացվում են`
ա. իրավախախտման անվանումը, որի համար նշանակվել է տույժը և (կամ) տուգանքը,
բ. հաշվարկված տույժի և տուգանքի գումարը՝ ներառյալ տվյալ տարում ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) հաշվարկվածը,
գ. ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության) համարը և ամսաթիվը, եթե տույժը և (կամ) տուգանքը նշանակվել է ստուգման ակտով,
դ. հաշվետու տարում վճարված գումարը,
ե. համապատասխան հաշվի համարը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, արտաբյուջետային հաշիվներ),
զ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տույժերի և տուգանքների վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:» .
18) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
19) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) չափի միավորը (լրացվում է արտահանված արտադրատեսակի մաքսային հայտարարագրում նշված չափի միավորը).».
20) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետը «Շահութահարկ» բառից հետո լրացնել «, «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ»,» բառերով.
21) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հաշվետու տարվա համար հաշվարկված գումարը՝ ըստ հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկի (ճշգրտված հաշվարկի): «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ» տողում որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարը, «Ավելացված արժեքի հարկ» և «Ակցիզային հարկ» տողերում ներառվում են նաև մաքսային մարմինների կողմից հաշվարկված գումարները: «Ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար կամ փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումար), իսկ «Ներմուծման ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ԱԱՀ-ի գումարները): «Ակցիզային հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ակցիզային հարկի գումարը (վճարման ենթակա ակցիզային հարկի գումար կամ փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումար), իսկ «Ներմուծման ակցիզային հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ակցիզային հարկի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ակցիզային հարկի գումարները).
2) հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային hաշվարկը (ճշգրտված հաշվարկը), հայտարարագիրը (ճշգրտված հայտարարագիրը) ներկայացնելու ամսաթիվը (ամսաթվերը)».
22) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ և 3-րդ կետերի 6-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել, 4-րդ կետից հանել «, մաքսային մարմինների կողմից գանձվող ճանապարհային հարկ (վճար)» բառերը, 4-րդ կետի 1-ին ենթակետից՝ «և ճանապարհային հարկի (վճարների)» բառերը և ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 2-րդ ենթակետը.
23) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 3-րդ կետի 7-րդ ենթակետը, 4-րդ կետի 3-րդ ենթակետը և 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
24) N 4 հավելվածի Բնապահպանության նախարարության կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
25) ուժը կորցրած ճանաչել N 4 հավելվածի Բնապահպանության նախարարության կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը, 4-րդ կետի 3-րդ ենթակետը.
26) N 5 հավելվածի համայնքի ղեկավարի կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.
27) ուժը կորցրած ճանաչել N 5 հավելվածի համայնքի ղեկավարի կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 10-րդ կետը.
28) որոշման և հավելվածների ամբողջ տեքստում «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:
2. Որոշման 2-րդ կետի՝
1) 1-ին ենթակետում նշված 2018 թվականի հաշվետվությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2019 թվականի օգոստոսի 1-ը.
2) 2-րդ ենթակետում նշված 2018 թվականի հաշվետվությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2019 թվականի հուլիսի 15-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: