4 Հուլիսի 2019, 858 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ Ի 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆԸ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 1090 Փրկարարական ծառայություններ ծրագրի, 11001 Փրկարարական ծառայություններ միջոցառման Կապի ծառայություններ հոդվածով էլեկտրոնային աճուրդով գնման ձևով կնքված գործարքների արդյունքում առաջացած 3,600.0 հազ. դրամ տնտեսված գումարը ուղղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հիմնական միջոցների գույքագրման և վերագնահատման իրականացմանը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման N 14 հավելվածով հաստատված կարգի 6-րդ կետի պահանջները չեն տարածվում սույն որոշմամբ նախատեսվող փոփոխության վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: