Կառավարության որոշումներ

20 Հունիսի 2019, 803 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 3.2-րդ կետը.
2) որոշման N 19 հավելվածում՝
ա. 4-րդ կետի 1-ին ենթակետը «(այսուհետ` տարածքային կենտրոն)» բառերից հետո լրացնել «, ներկայացրել է հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը,
գ. 6-րդ կետից հանել «ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամների թիվը,» բառերը,
դ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ծրագրում ընդգրկված հողօգտագործողին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար նախատեսվում է ֆինանսական օժանդակություն` չորս հազար դրամի չափով:»,
ե. ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը,
զ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է ֆինանսական օժանդակություն՝ մեկ ժամվա համար հինգ հազար դրամի չափով:»,
է. ուժը կորցրած ճանաչել 13.1-ին և 13.2-րդ կետերը,
ը. 14-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կազմակերպության ներկայացուցչի և» բառերը, 2-րդ ենթակետից` «, նրա` ծրագրում ընդգրկման ենթակա ընտանիքի անդամներին» բառերը, իսկ 3-րդ ենթակետից` «և նրա ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամներին, այդ անձանց համաձայնությամբ,» բառերը,
թ. 14-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) հիմք ընդունելով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների չափաքանակները՝ կազմում է գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագիր և պլան-ժամանակացույց` երեք օրինակից, NN 1 և 2 օրինակելի ձևերին համապատասխան:»,
ժ. ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետի 5-րդ ենթակետը,
ժա. 15-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից» բառերը, իսկ 3-րդ ենթակետից` «, այդ թվում` հող օգտագործողի ընտանիքի անդամ չհանդիսացող վարձու աշխատողների, քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձանց թիվը» բառերը,
ժբ. 16-րդ կետը «(այսուհետ` պայմանագիր)» բառերից հետո լրացնել «` N 3 օրինակելի ձևին համապատասխան» բառերով և կետից հանել «Պայմանագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:» բառերը,
ժգ. ուժը կորցրած ճանաչել 17-րդ կետը,
ժդ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Ծրագրի պատասխանատուն, ելնելով սույն կարգի 18-րդ կետում նշված մոնիթորինգի արդյունքներից, մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 3-ը գնահատում է պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարողականը (այսուհետ՝ կատարողական):»,
ժե. 24-րդ կետից հանել «կազմակերպության» բառը,
ժզ. ուժը կորցրած ճանաչել 28-րդ կետը,
ժէ. 29-րդ կետում «գումարի 90 տոկոսը» բառերը փոխարինել «գումարից» բառով, «նախորդ» բառից առաջ կետը լրացնել «յուրաքանչյուր» բառով, իսկ 2-րդ ենթակետում «աշխատանքների հաճախումների» բառերը փոխարինել «կատարված աշխատանքի» բառերով,
ժը. 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը հողօգտագործողը ծրագրի պատասխանատուին է ներկայացնում տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:»,
ժթ. հավելվածը լրացնել NN 1, 2 և 3 օրինակելի ձևերով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված