27 Հունիսի 2019, 800 - Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երկու ամիս ժամկետով` 2019 թվականի հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը:
2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման,
2) մասնագիտական վերապատրաստման,
3) մասնագիտական պատրաստման,
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
3. Վարժական հավաքներում ներգրավել ընդհանուր թվով 451 քաղաքացու, որոնցից 375–ը` շարքային կազմի, 20-ը` ենթասպայական կազմի, 56-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
4. Սահմանել, որ վարժական հավաքներում ներգրավվում են՝
1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 110 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 5 - 14-ը ներառյալ.
2) հրթիռահրետանային մասնագիտություններով` 81 պահեստազորային` 2019 թվականի հուլիսի 22 - 31-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 19 - 25-ը ներառյալ.
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 10 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 12 - 18-ը ներառյալ.
4) կապի մասնագիտություններով` 70 պահեստազորային` 2019 թվականի հուլիսի 22 - 28-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 12 - 18-ը ներառյալ.
5) հետախուզական մասնագիտություններով` 20 պահեստազորային` 2019 թվականի հուլիսի 22 - 31-ը ներառյալ, 28 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 5 - 11-ը ներառյալ.
6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 44 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 25 - 31-ը ներառյալ.
7) տեխնիկական մասնագիտություններով` 40 պահեստազորային` 2019 թվականի սեպտեմբերի 3 - 10-ը ներառյալ.
8) թիկունքային մասնագիտություններով` 20 պահեստազորային` 2019 թվականի հուլիսի 22 - 31-ը ներառյալ.
9) տեղագրական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2019 թվականի օգոստոսի 12 - 18-ը ներառյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: