27 Հունիսի 2019, 795 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 160-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Համահայկական ամառային յոթերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 160-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) «ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.
2) «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» բառերով.
3) «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար» բառերը փոխարինել «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար» բառերով.
4) «Գ. Ղազարյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար» բառերը հանել.
5) «Բ. Տեր-Գրիգորյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Զ. Սինանյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար» բառերով։
6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Լ. Մինասյան - Պետական արարողակարգի ծառայության պետ
Գ. Ավետիսյան - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»: