27 Հունիսի 2019, 782 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավեվածի.
2) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով՝
10) ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ու Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը` համաձայն N 10 հավելվածի.
3) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետի է պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետը ստոմատոլոգիական բժշկական օգնության բառերից հետո լրացնել և սպասարկման ու Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» ծրագրի շրջանակներում իրականացվող բառերով.
5) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
6) որոշման N 10 հավելվածով նախատեսված՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ` համաձայն N 8 հավելվածի..
6) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով՝
8) ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ որոշման N 10 հավելվածով հաստատված՝ բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձինք..
7) որոշման N 3 հավելվածի առաջին գլխի 7-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
8) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետից հանել 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բառերը.
9) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-14-րդ ենթակետերով՝
8) մինչև 18 տարեկան երեխաներ.
9) 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.
10) 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.
11) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ.
12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ.
13) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
14) ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ:.
10) որոշման N 5 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
3. Սույն կարգի 2-րդ կետում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվում են նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ հետևյալ բժշկական ծառայությունները՝
1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ՝ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը).
2) կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.
3) շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.
4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ.
5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա.
6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ.
7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա.
8) սրտի կաթետերային աբլացիա.
9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում.
10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ՝ ֆիլտրի արժեքը).
11) արթրոսկոպիկ վիրահատություններ.
12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների՝ հարթակների, պտուտակների և շյուղերի կիրառում (այդ թվում՝ հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքը).
13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով.
14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ.
15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա.
16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում)».
11) որոշման N 5 հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝
«3.1. Սույն կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվում են 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում:.
12) որոշման N 5 հավելվածի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
13) որոշման N 8 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում N 1 բառերը փոխարինել N 10 բառերով.
14) որոշումը լրացնել N 10 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: