13 Հունիսի 2019, 750 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի
Մ. Բաղրամյան փողոցի 2-րդ փակուղու 1 հասցեում գտնվող՝ 6394.3 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 1206.66 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.45 հեկտար մակերեսով հողատարածքը հետ վերցնել Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել կոմիտեի տնօրինությանը.
2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գայի 17/1, 17/3, 17/4 և 17/5 հասցեներում գտնվող՝ համապատասխանաբար՝ 19036356.03 դրամ կադաստրային արժեքով և 935.3 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքն ու դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.5 հեկտար մակերեսով հողատարածքը, 22934319 դրամ կադաստրային արժեքով և 1124.5 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.35951 հեկտար մակերեսով հողատարածքը, 3460265 դրամ կադաստրային արժեքով և 266.1 քառ. մետր մակերեսով սպորտ դահլիճը, 4273110 դրամ կադաստրային արժեքով և 231.2 քառ. մետր մակերեսով ճաշարանը (ծածկ), 296667 դրամ կադաստրային արժեքով և 10.6 քառ. մետր մակերեսով ենթակայանն ու դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.34071 հեկտար մակերեսով հողատարածքը և 350822 դրամ կադաստրային արժեքով ու 20.5 քառ. մետր պահակատունն ու դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.03911 հեկտար մակերեսով հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին` այն Ապարանի մասնաճյուղի կողմից զբաղեցնելու նպատակով:
2. Կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում՝
1) լուծել Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության (նախկին Ապարանի ռազմամարզական վարժարան) հետ 2013 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 140/0013 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և կոմիտեի նախագահին` քառամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի
Մ. Բաղրամյան փողոցի 2-րդ փակուղու 1 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ: