Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2006, 187 - Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՐՊԱՍԻ, ԼԵՌՆԱՎԱՆԻ, ԱԹԱՆԻ, ՁՈՐԱՄՈՒՏԻ, ՆՈՎՈՍԵԼՑՈՎՈՅԻ, ՊԵՏՐՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՇԱՄԼՈՒՂԻ, ՄԱՐՑԻ, ԱՐԴՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2006 թվականի մարտի 12-ին կայանալիք` Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2006 թվականի մարտի 26-ին կայանալիք` Լոռու մարզի Դարպասի, Լեռնավանի, Աթանի, Ձորամուտի, Նովոսելցովոյի, Պետրովկայի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, Սարչապետի գյուղական համայնքի ղեկավարի, Շամլուղի, Մարցի և Արդվիի գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1256860 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Կոտայքի մարզի Արզականի, Լոռու մարզի Դարպասի, Լեռնավանի, Աթանի, Ձորամուտի, Նովոսելցովոյի, Պետրովկայի, Սարչապետի, Շամլուղի, Մարցի և Արդվիի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: