6 Հունիսի 2019, 726 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԵԿԱՄՏԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ՏԱՐԵԿԱՆ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԳԱՆՁՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 8 հավելվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 10, 11, 11.1 և 12 հավելվածներով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ծախսային ծրագրերով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի և միջոցառումները կատարողի իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ համաձայն N 1 հավելվածի, և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 6 հավելվածով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված առանձին եկամտատեսակների գծով տարեկան մուտքերի հավաքագրման գանձման համար պատասխանատու սահմանված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիազորությունները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ համաձայն N 3 հավելվածի, և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ համաձայն N 4 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված բոլոր միջոցառումները, որոնց գծով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կատարողի իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, մինչև իրավունքների հանձնումը յուրաքանչյուր միջոցառման գծով առկա ակտիվների և պարտավորությունների, բացված ֆինանսավորումների, կատարված ծախսերի, ինչպես նաև դրանց արդյունքային ցուցանիշների վերաբերյալ տվյալները (հաշվետվությունները)՝ իրենց բացատրություններով և հիմնավորումներով, պետք է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տրամադրվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
4. Ընդունել ի գիտություն, որ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում համապատասխան ստորաբաժանումների ձևավորումը՝
1) ճանապարհաշինարարական ծրագրերի գնումները համակարգողի գործառույթը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անունից կիրականացվի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գնումների համապատասխան ստորաբաժանման կողմից.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից գնման ընթացակարգերը կազմակերպելու նպատակով պատասխանատու ստորաբաժանում և գնահատող հանձնաժողովներ կարող են ձևավորվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների մասնագետներից, այդ թվում` ներգրավելով նաև գործունեությունը դադարեցված ստորաբաժանումների մասնագետներին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: