Կառավարության որոշումներ

30 Մայիսի 2019, 686 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության (մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 71-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում և N 1 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:» բառերով.
2) որոշման 2-րդ կետում և N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:» բառերով.
3) որոշման 3.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 3.2-րդ, 3.3-րդ և 3.4-րդ կետերը.
5) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ և 11-րդ կետերով.
«10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 162 որոշմամբ հաստատված «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» (ԵՏՄ ՏԿ 040/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 23-ի N 45 որոշմամբ հաստատված «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ԵՏՄ ՏԿ 044/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ».
6) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածի 12-րդ և 14-րդ կետերը.
7) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-րդ և 15-րդ կետերով.
«13.1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
15. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 113 որոշմամբ հաստատված «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ».
8) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
9) ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածը:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել որոշման N N 1, 2 և 3 հավելվածներով սահմանված Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված