30 Մայիսի 2019, 666 - Ա
ՀՈՂԱՄԱՍԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը և 50-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևան քաղաքի Միկոյան 18/4 հասցեում գտնվող` 0.4462 հեկտար մակերեսով հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտով) տրամադրել Երևան քաղաքի Միկոյան 18/2 հասցեի սեփականատեր «Կամ Դևելոփմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ (այսուհետ՝ ընկերություն) հողամասով անցնելու կամ երթևեկելու համար։
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտի) պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝
1) ընկերությունը պարտավորվում է հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտի) դիմաց վճարել 100 000 դրամ տարեկան վճար.
2) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին: