23 Մայիսի 2019, 646 - Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ՆՅՈՒ ԻԴԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱճԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանության տալ «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում 2,71 հեկտար ընդհանուր մակերեսով երկու հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Համաձայնություն տալ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող 1,8348 հեկտար մակերեսով, 1761,408 հազ. դրամ կադաստրային արժեք ունեցող 06-051-0036-0077 կադաստրային ծածկագրով և 0,8822 հեկտար մակերեսով, 846,912 հազ. դրամ կադաստրային արժեք ունեցող 06-051-0036-0086 կադաստրային ծածկագրով հողամասերը (այսուհետ՝ հողամասեր) ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելուն՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես որպես հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարան՝ իր ենթակառուցվածքներով կառուցելու նպատակով:
4. Առաջարկել Ստեփանավանի համայնքի ղեկավարին՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը, օտարումը և ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի սահմանված կարգով կնքումը՝ դրանում նախատեսելով (բայց չսահմանափակելով) հետևյալ դրույթները՝
ա. սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները,
բ. ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը՝ շուրջ 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
գ. ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը՝ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո՝ 18 ամիս,
դ. պայմանագրային պարտավորություների կատարման ապահովման եղանակը՝ տուժանքի ձևով և որ պայմանագրի պայմանների խախտման համար ընկերությունը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով,
ե. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված՝ օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին։