23 Մայիսի 2019, 633 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի վերջին պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 1164-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը.
2) որոշման 7-րդ և 8-րդ կետերից հանել «կառավարությանն առընթեր» բառերը, իսկ 7-րդ կետից՝ «օրենքով սահմանված այլ պարտադիր» բառերը.
3) որոշման հավելվածի՝
ա. 4-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված հայտատուի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,»,
բ. 1-ին կետով սահմանված N 3 ձևի հայտի 7-րդ կետում «տարածքային հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մարմնի կողմից տրված տեղեկանքը դիմողի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ» բառերը փոխարինել «տեղեկանք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ դիմողի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին» բառերով,
գ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Եթե ներկայացված՝ շահագործման համար նախատեսված մեքենայացված խաղերի ծագման սերտիֆիկատների պատճենների համաձայն առկա է այնպիսի մեքենայացված խաղ (խաղեր) և (կամ) խաղասեղան (խաղասեղաններ), որի վրա բացակայում է սերիական համարը, ապա լիազոր մարմինը լիցենզիան հայտատուին տրամադրելուց կամ N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին տվյալների փոփոխման դեպքում, մինչև դրան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը, դրա մասին տեղեկացնում է վերահսկող մարմնին: Վերահսկող մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակցի կողմից լիազոր մարմնից տեղեկությունը ստանալուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մեքենայացված խաղի և (կամ) խաղասեղանի վրա փակցվում է պիտակ, որում նշվում է հերթական անհատական համարը, այն ստորագրվում է այդ աշխատակցի կողմից, իսկ տվյալ մեքենայացված խաղի և (կամ) խաղասեղանի ծագման սերտիֆիկատի հետնամասում նշվում է այդ մեքենայացված խաղին և (կամ) խաղասեղանին տրված հերթական անհատական համարը, որի դիմաց ստորագրում են վերահսկող մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցը և կազմակերպության տնօրենը: Վերահսկող մարմինը հերթական անհատական համարի վերաբերյալ տեղեկատվությունը մինչև դրան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը տրամադրում է լիազոր մարմնին:»,
դ. 1-ին կետով սահմանված N 6 ձևից հանել «Կ.Տ. (առկայության դեպքում)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: